ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Չինաստանում կորոնավիրուսով առաջացրած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 76,742-ի, որոնցից 2,247-ը մահացել է։ Այդ մասին հայտարարել է, Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն։ Վերջին 1 օրվա ընթացքում Չինաստանում վարակի 889 նոր դեպք է գրանցվել, բուժվել է 2109-ը, մահացել՝ 118-ը:
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։