ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածությանը:
«Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կոչ ենք անում կողմերին գնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասել է Նիկոլենկոն «ՌԲԿ-Ուկրաինա»ի հետ զրույցում:
--00--ԱՀ