ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի վարորդների կորոնավիրուսի թեստավորման արդյունքներին։
«Երեկ Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի երկու վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել»,-գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նշենք, որ ավելի վաղ մարզպետը գրել էր, որ բեռնատարի 2 օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն, ընթացակարգերի համաձայն, նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում։