ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է որ երեքշաբթի երեկոյան Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա շրջանում 3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Տիրենյան ծովում` Կալաբրիայի արեւմտյան ափի մոտ, երկրի մակերեւույթից 33 կմ խորության վրա: Երկրի տատանումները հստակ զգացվել են տարբեր բնակավայրերում, այդ թվում` Կոզենցա, Կատանձարո եւ Ռեջո-դի-Կալաբրիա խոշոր քաղաքներում:
Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի ժամանակ գրանցվել է ավելի քան տասը ցնցում:
Մարզային հրշեջ ծառայության աշխատակիցների խոսքով՝ զոհեր եւ ավերածություններ չկան: