Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ թուրք լրագրողներին։ Նա ասել է, թե պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել, և որ չի կարելի պատմությունն ու այսօրը ընկալել նույն կերպ։