Նիկոլին «լարելու» ձևը կա՝ պետք է 8-10 հազար կազմակերպված մարդ, ու նա կիջնի քաղաքական գերեզման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News 

ՀՅԴ-ն հրապարակային չի մտնում ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների թիմերի միջև տեղի ունեցած բանավեճ ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունի, այլ որպեսզի կրակի վրա յուղ չլցնի։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։   

«Ինչ-որ շրջանակներ հավանում են այս իրավիճակը, ավելի լայն շրջանակներ այս ամենը համարում են անընդունելի։ Պետք է ավարտել այս ամենը», - նկատել է նա։   

Ըստ Իշխան Սաղաթելյանի, այս պահին ավելի ծանր մարտահրավեր է Նիկոլ Փաշինյանի ծրագիրը՝ ստորագրել «Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն փաստաթուղթ, որը ենթադրում է միմյանց սահմանին երրորդ ուժի առկայության բացառում, ինչպես նաև միջազգային ատյաններից դատական հայցերի հետկանչ»։ «Ավելին, Փաշինյանը նույն թղթով հանձնառություն է վերցնելու փոխել Սահմանադրությունը, գալու է ու ժողովրդին ասի, որ եթե չփոխենք, պատերազմ է լինելու», - նկատել է նա ու հավելել, որ Փաշինյանին փոխելու ու այս ամենը կանխելու ձև կա։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ