ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ կատարվել է Արցախի ժողովրդի հետ և գտնում է, որ արցախցիները պիտի հնարավորություն ունենան լսվելու, որը հնարավորություն կտա քննարկելու վերադարձի իրավունքը։ Այս մասին Շվեյցարիայի դեսպանատան դիմաց հանրահավաքին հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ այս պահին հանրահավաք է Շվեյցարիայի դեսպանատան առջև, խնդրում են օրակարգային դարձնել արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը։
«Շվեյցարիան արցախցու կողքին է, նրանք հաշտ չեն 150 հազար անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման հետ»,- ասաց Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ