ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Ղահրամանյանը: Այդ մասին հայտնում են ՌԴ ԱՆ կայքում:
Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նշենք, որ Ղահրամանյանը Ֆեդերացիայի խորհրդի անդամ է: Զբաղեցրել Է Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: