ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում հինգ աշխատակից է վարակվել կորոնավիրուսով, նրանք մեկուսացվել են: Կորոնավիրուսով է վարակվել նաև մեկ դատապարտյալ, որը նույնպես մեկուսացած է։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Մյուս բոլոր դատապարտյալները ևս թեստավորվել են, կորոնավիրուս չի հայտնաբերվել, պատասխանը բացասական է, իսկ կորոնավիրուսով վարակված դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ», - նշեց Նավիկյանը։
Նավիկյանը նաև տեղեկացրեց, որ բոլոր վարակակիրների վիճակը ներկայումս բավարար է։
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ