ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
«Մենք Նիկոլ Փաշինյանին կճանապարհենք իր իսկ խոսքերով, որոնք նա ասաց Սերժ Սարգսյանին հայտնի հանդիպմանը՝ դուք չեք տիրապետում իրավիճակին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը:
«Մեր քաղաքացիներն այսօրվա դրությամբ լավ չեն ապրում, նրանք հատկապես համավարակի այս պայմաններում ունեն բավականին լուրջ խնդիրներ՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական»,- նշել է Հարությունյանը:
Բանախոսի պնդմամբ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ այս պահին էլ կոնսուլտացիաներ կան, և առաջիկայում այդ մասին հրապարակային կխոսեն:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իշխանության հակաքայլերին, Արթուր Վանեցյանի շուրջ զարգացումներին և առաջիկա անելիքներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ