Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն 4-րդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

d

Ազատ արձակված իրավապաշտպան Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնել ձերբակալությունների մասին.

«Այս ձերբակալության դեպքը նույն ձեռագրով արդեն չորրորդն է։ Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ»,- հայնել է Բաբայանը։ 

Նա հայտնել է, որ արդեն կեսօրից ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր «պոստեր» և իրականացնում էր հետևելու գործընթաց։ Արսեն Բաբայանը նշել է, որ  ձերբակաալելիս իրեն ասել են՝  իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով են ձերբակալում։

Բաբայանի գնահատմամբ՝ ՆԳՆ քրեական ոստիկանությունը որոշել է ընդդեմ օրենքի գործողություններ կատարել։

Հիշեցնենք՝  ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը 24News-ին հայտնել էր՝ 2 անձի ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Քրեական ոստիկանություն: ՆԳՆ խոսնակը, սակայն, հայտնել է, որ Արսեն Բաբայանը չի ձերբակալվել։ 

Հիշեցնենք՝ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում ձերբակալել է իրեն և իր ընկերներին։

Ավելի ուշ փաստաբանը սոցցանցի իր էջում տեղեկացրեց, որ ոստիկանությունից դուրս է եկել․ «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ