Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել․ ԱՄՆ նախագահը «խայտառակություն է» որակել որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

դդ

ԱՄՆ-ում դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի լռության համար վճարումների գործով: Նիստի ընթացքում ընտրված նախագահը հայտարարել է իր «բացարձակ անմեղության» մասին: 

Ավելի ուշ նա արձագանքել է որոշմանը՝ գրելով․ «Խայտառակություն է»։ Նա խոստացել է բողոքարկել դատարանի որոշումը:

Նշենք՝ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնը կստանձնի քրեական հանցագործությունների դատվածությամբ: 

--00—ՍՊ