ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News
Հունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:25-ի սահմանում Գյումրիի Տեր-Գաբրիելյան և Օզանյան փողոցների խաչմերուկում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրից դեպի Սևերսկի տանող ավտոճանապարհին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մինչ դեպքի վայր կժամանեին, ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, քաղաքացիները վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները նախ նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
--00—ԼՄ