ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ֆլեշմոբի շրջանակում հորդորելով դիմակ կրել:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակ է:
Ես և Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը #դիմակՖլեշմոբ-ով մեկ անգամ ևս բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ:
Կրե՛ք դիմակ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:
Կրե՛ք դիմակ և ցույց տվեք դիմացինի կյանքի ու առողջության նկատմամբ ձեր հոգատարությունն ու պատասխանատվությունը:
Կրե՛ք դիմակ, որպեսզի բուժաշխատողները վերջապես տուն վերադառնան:
Կրե՛ք դիմակ և դրանով առողջապահության համակարգին օգնեք թոթափել այս չափազանց ծանր բեռը:
Կրե՛ք դիմակ, որպեսզի կրթության ոլորտը վերսկսի իր բնականոն գործունեությունը, և առաջին դասարանցին իր առաջին սեպտեմբերի 1-ը դպրոցում դիմավորի:
Կրե՛ք դիմակ և դրանով մոտեցրեք այն օրը, երբ կկարողանանք ապրել մեր բնականոն առօրյայով:
Կրե՛ք դիմակ, որպեսզի ամենաթանկ մարդկանց կրկին գրկելու հնարավորություն ունենանք:
Կրե՛ք դիմակ, որպեսզի համավարակի դեմ ամիսներ մղած պայքարը տա ցանկալի արդյունք:
Կրե՛ք դիմակ և ստանձնեք ձեր բաժին պատասխանատվությունն աներևույթ թշնամու դեմ պայքարում:
Շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր պահպանում են հակահամաճարակային կանոնները, քանզի դիմակ կրելն այսօր գիտակից և օրինապաշտ քաղաքացի լինելու գլխավոր ցուցիչն է:
Առո՛ղջ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»,-գրել է մարզպետը և կից լուսանկարներ հրապարակել»,-գրել է մարզպետը և մարզպետարանի աշխատակիցները՝ դմակով լուսանկարները հրապարակել:
--00—ԼՄ