ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News
Մարտունու բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակվածների համար 100 անկողնային տեղով բաժանմունք է բացվել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է վերջինիս հնարավորությունների մասին։
«Այսօրվա դրությամբ մենք Գեղարքունիքի մարզից ունենք կորոնավիրուսով հիվանդացած ու հիվանդանոցային բուժում ստացող 51 քաղաքացի, որոնք բուժվում են մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններում:
Արդեն քսան օր է, ինչ մեզ մոտ այդ թիվը հաստատուն է մնում, ու կարելի է կարծել, որ ստեղծված բաժանմունքը լիովին կծառայի համավարակի դեմ պայքարի կարիքներին եւ կարդարացնի մեր սպասելիքները:
Մեր բնակիչներն այսուհետ բուժումը կստանան տեղում և կազատվեն դրա հետ կապված բազմապիսի խնդիրներից»,- գրել է Գնել Սանոսյանը:
--00—ԼՄ