ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
«Իշխանության հետ «լեզու գտնելու» բանաձև կա։ Եթե այս պահին էլ կան պետական պաշտոնյաներ, որ ուզում են դա, նրանց կարճ ճանապարհը կասեմ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։
«Բոլոր նրանք, ովքեր ուզում են մեզ հետ «լեզու գտնել», թող սկսեն աշխատել այնպես, ինչպես պահանջում է օրենքը։ Այլ տարբերակ չկա։ Անցյալի վերաբերյալ երաշխիքներ չենք բաժանելու։
Աշխատում ենք օրենքով, սահմանված կարգով, ազնվությամբ, լիազորություններով և ոչ թե նեղ անձնական շահերով։ Բայց այդ մարդիկ պետք է հասկանան նաև, որ եթե քրեաիրավական գնահատական տալու խնդիր կա իրենց արարքներում, դրանք վաղ թե ուշ վրա են հասնելու։ Մեզ հետ «լեզու գտնելը» երբևէ ապացուցված հանցագործություններից ինդուլգենցիա չի նշանակում»,- ասել է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ