ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
«Արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներն ամենօրյա բնույթ են կրում, սակայն դեռ վաղ է խոսել դրա մասին։ Այսօր դեռ հուլիսի 6-ն է, բավական երկար ժամանակ ունենք։ Եթե արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու նախագիծը մշակվի, մենք անպայման դրա մասին կհայտնենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ավարտվում է արտակարգ դրության երրորդ ժամկետը։
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ հուլիսի 13-ին կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, և նույն օրն էլ կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ նույն հարցով։
Անի Հարությունյան
--0--ԿԿ