ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում:
Փրկարարները գետից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու դի։
--00—ԼՄ