ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News
Կառավարությունը լուսանկարներ է հրապարակել Չինարիից՝ այն վերնագրելով «Չինարիի սահմանապահները. երեկ ամբողջ օրը նրանց գլխավերեւում ԱԹՍ-ն էր են պտտվել»։
Տեր Աբել քահանա Քարտաշյան
«Մենք գիտակցում ենք, որ այս հողի վրա դարերի երկայքնով հայրենիքի պաշտպանների արյուն է հեղվել: Այս հողը ներծծել է իր մեջ շատ ու շատ շինականների քրտինք, և այս հողն ինչ-որ վերացական կատեգորիա չէ մեզ համար: Սա մեր իրական հայրենիքն է»:
Սամվել Սողոյան, Չինարիի գյուղապետ
«Մենք միշտ ամուր կանգնած ենք մեր հողին»:
Արթուր Հովակիմյան, խանութպան
«Ամեն ինչի պատրաստ ենք, դուխներս տեղն է, ոչ մի թիզ հող չենք տա: Գիտենք, որ ամեն ինչ լավ է և հույս ունենք, որ լավ է լինելու»:
Չինարիի բնակիչ
«Մենակ խաղաղություն լինի, որպեսզի կարողանանք մեր հողերը մշակել և հասցնել նպատակին»:
--00—ԱԹ