ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Ադրբեջանում այսօր «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առնվազն վեց ակտիվիստ է ձերբակալվել՝ Հայաստանի հետ պատերազմ սկսելու և համընդհանուր մոբիլիզացման պահանջով հուլիսի 15-ին անցկացված բողոքի ակցիային մասնակցելու համար:
Կուսակցությունը հայտնել է, որ այդ ակցիայից հետո առնվազն 17 կուսակիցներ են ձերբակալվել: Ոստիկանները ստիպում են նրանց խոստովանել, որ ակցիա են կազմակերպել և մտադիր են եղել գրավել Ադրբեջանի խորհրդարանը:
Ոստիկանությունն այս ձերբակալությունները չի մեկնաբանում:
--00--ԱԹ