ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News
Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 273 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 35,254 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 704 մարդ, շարունակում է բուժվել 10,171-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 24,206։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 12 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 662 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 215-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 148.180 քաղաքացի:
--00—ԼՄ