ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
«Թեև Իրանի տարածած հաղորդագրությունը՝ ուղղված Հայաստանին ու Ադրբեջանին, խաղաղության կոչ էր, բայց երբ բացում ենք դրա կոդերը, տեսնում ենք՝ աջակցությունը Հայաստանի կողմն էր»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա այն համոզմանն է, որ դիվանագետների ու քաղաքական վերնախավի համար իրանցիների հետ աշխատելու հրաշալի ֆոն է ստեղծվել: Վստահ է՝ դիվանագիտական մակարդակում պետք է արժանի լինենք մեր բանակին: Իսկ բանակը, հավելում է, հաջողություն գրանցեց ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ու Իսրայելի դեմ աներևույթ պայքարում:
Ըստ Ոսկանյանի՝ դիվանագիտական աշխատանքները պետք է ակտիվացնել առավել քան: Համոզված է՝ Հայաստանն արևելյան դանդաղկոտությամբ շարժվելու շռայլություն իրեն թույլ տալ չի կարող, ավելին՝ այս օրերին Մաքոքային դիվանագիտական ակտիվություն էր պետք:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ