ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Չորս տարի շարունակ մեր երկրում անընդհատ աղավաղվում է մի շատ կարևոր գործընթաց, որը ոչ թե Սերժ Սարգսյանի համար է կարևոր, այլ մեր երկրի համար է կարևոր։
Մեր երկրից, մեր ժողովրդից, մեր պետությունից ցանկանում են գողանալ շատ կարևոր հաղթանակ։ Եվ գողանում են նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Ապրիլյան պատերազմում մեր բանակի ու ժողովրդի հաղթանակը:
Հաղթանակ, որը քաղաքական, ռազմական ու դիվանագիտական մեծ հնարավորություններ է տվել Արցախյան բանակցային գործընթացին»:
--00—ԼՄ