ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Վարչապետի առանձնատան ՊՈԱԿ-ի հետ կապված կային որոշակի չարաշահման ռիսկեր: Այդ տեղեկատվությունը ստանալուն պես վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դիմել է ՊՎԾ, որ ստուգումներ իրականացնեն տվյալ ՊՈԱԿ-ում, նշված ռիսկերի առկայության պարագայում նախաձեռնեն գործողություն, մասնավորապես՝ ընթացք տան, դիմեն իրավապահներին:
Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Աղաջանյանը՝ մանրամասնելով, որ ռիսկերը կապված են եղել անարդյունավետ ծախսերի հետ:
--00--ԱԹ