ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Երկու տարի է՝ ԵՊՀ-ի շուրջ զարգացումներն ասոցացվում են սկանդալների ու բացասական իրողությունների հետ։ Դա վնասում է բուհի հեղինակությանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Շատ ոլորտներ քանդվել են, բայց կառուցման իրականացման մոտավոր պատկեր և ժամանակ չի ուրվագծվում։ Նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը ներկայացվեց որպես ԵՊՀ առաջընթացի լուրջ գրավական։ Դրանից հետո անորոշություններն ավելի խորացան»,- կարծում է Մելքոնյանը։
Մելքոնյանի խոսքով՝ բուհի հոգաբարձուների խորհրդի մի մասն ունի լեգիտիմության խնդիր և քաղաքական ու վարչական առումով կախվածություն ունի իշխանությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ