ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ռուսաստանում, պաշտոնական վիճակագրությամբ կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 18 հազարը։
Վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 218 դեպք, մահացել է 142 պացիենտ։ Այս մասին գրել է 1TV.ge-ն։
Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված կայքում։
Պաշտոնական վիճակագրությամբ, համավարակի սկսվելուց հետո երկրում ընդհանուր առմամբ գրանցված է մեկ միլիոն 41 հազար դեպք։
-- 00—ՄՀ