ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ճապոնիայի խորհրդարանի մեծամասնությունը կողմ է արտահայտվել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության 71-ամյա նոր առաջնորդ, քաղաքական վետերան Յոսիհիդե Սուգայի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Այս մասին գրել է Interfax գործակալությունը։
Քվեարկության արդյունքներով խորհրդարանի 465 պատգամավորից 314-ը կողմ է քվեարկել Սուգի պաշտոնավարման օգտին։
Նա կգլխավորի կառավարությունը մինչ հաջորդ ընդհանուր ընտրությունները՝ 2021-ի սեպտեմբերը:
--00—ՄՀ