ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային պոլիկլինիկաներ, որոնք նորագույն բուժսարքավորումներ են ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքի այս տարվա բյուջեով 200 միլիոն է հատկացվել բուժհաստատություններին՝ սարքավորումներ ձեռքբերելու համար։ Սա շուրջ եռակի ավելի է, քան 2018 թվականի բյուջեով։
Ծրագիրը շարունակական է»,- գրել է նա։
--00--ԱԹ