ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հայկական երկու պետությունում հայտարարված ռազմական դրությամբ մեսիջ տրվեց, որ Հայաստանը աշխարհաքաղաքական մեծ խաղը թույլ չի տալու ավարտվի իր հաշվին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Ծանր ու բարդ շրջափուլ է մեզ համար։ Չունենք խուսափելու ավելի հեշտ տարբերակ։ Ավելի հետ թվացող տարբերակներն ավելի լուրջ մարտահրավերներ են բերելու ապագայում։ Այսօր մեր հստակ խոսքն ասելով՝ կանխարգելում ենք վաղվա մարտահրավերները»,- կարծում է Բադալյանը։
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Ադրբեջանի քայլն այլ շարժառիթ ունի։
«Այս ռազմական արկածախնդրության հրահրողը Թուրքիան է։ Ալիևը ավելի շատ գործիք է դարձել։ Նա կդառնա Թուրքիայի զոհաբերությունն այս խաղում»,- ընդգծել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ