ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ երեխաներ, մեր զինվորներին չվնասելու համար զգոն եղեք սոցցանցերում։ TikTok-ում ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ մեր զինվորների, կամավորներին տեղափոխող ավտոբուսների, տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութեր։ Թշնամին դիտարկում է համացանցը, և ցանկացած տեսանյութ մեր զինվորներին ու մարտական տեխնիկան վերածում է թիրախի։ ԱՆՋԱՏԵՔ ձեր տեղորոշումը . գեոլոկացիան), ՄԻ՛ ՇՓՎԵՔ անծանոթ և կասկածելի օգտատերերի հետ։ Հիշե՛ք, սոցիալական ցանցերում մեր զինվորը նաև դո՛ւք եք։ #հաղթելուենք»։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:
Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները Վարդենիսում, ինչի հետևանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ։ Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:
Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով հակառակոդն ունի բազմաթիվ մարդկային կորուստներ: Հայկական կողմը ոչնչացրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:
--00—ՄՀ