ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ԿԸՀ-ն այսօր կազմել է արձանագրություն՝ ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը Կարապետ Մանուկի Մխչյանին տալու վերաբերյալ։
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող:
--00—ԼՄ