ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը իրանական օրացույցի համաձայն տարեսկզբից՝ 2024-ի մարտի 21-ից մինչև դեկտեմբերի վերջ, կազմել է 2 մլրդ 704 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին IRNA-ին հայտնել է Իրանի մաքսատան պետ Փարուս Ասգարին:
Նրա խոսքով՝ Իրանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1 մլրդ 494 մլրդ 839 հազար դոլար, ինչը 2023 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 20.79 տոկոսով:
Մաքսատան պետը նշել է, որ Իրանի արտահանման ծավալի մեջ ամենամեծ մասը բաժին է ընկել Ռուսաստանին, Հայաստանին և Ղազախստանին։
--00—ՅՄ