ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Միլան քաղաքն ընդունեց ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին.
«Խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»:
ԱԺ պատգամավորը նաեւ նշել է. «Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես Մաթեո Ֆորտեին, կոչ եմ անում նրա էջում հայտնեք Ձեր երախտագիտությունը»:
--00--ԱՀ