ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Լեռնային Ղարաբաղի շփման գոտում ոչ մի կրակոց չի լսվում, իրադրությունը կայունանում է: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը։
«Ամենագլխավորը՝ շփման գծում կանգնեցվել են բոլոր տեսակի մարտական գործողությունները, մենք այսօր ոչ մի կրակոց չենք լսում։ Իրավիճակն աստիճանաբար կայունանում է»,- նշել է նա։
--00—ՄՀ