ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Ժամկետային զինծառայող, սերժանտ, դիքի ավագ Նարեկ Գևորգյանը 1 ամիս ու 7 օր է, ինչ անհետ կորած է: Այդ մասին 24news-ին հայտնում է նրա հայրը՝ Ռոման Գևորգյանը:
Որդին Ջաբրայիլում է մարտական գործողությունների մասնակցել, ծառայակից ընկերների հետ 3 դիրք են գրավել, հետո հանկարծակի թշնամու տանկերին են հանդիպել:
«Հետ նահանջի հրաման են ստացել: Տղաս մի քանի ընկերների հետ մնացել ա մեծ փոսի մեջ, էդ ընթացքում մինչև վերջ կռիվ են տվել: Չեն փախել որոշ աֆիցեռների պես: Բայց թուրքի սնարյադը ընկել է փոսի մեջ, որտեղ տղաս ու ընկերներն էին»,- պատմում է Նարեկի հայրը:
Նա նաև նշեց, որ որդու ծառայակից ընկերները, որոնք հետ նահանջած են եղել, պատմել են, որ Նարեկը ողջ էր, սակայն նրա ոտքերը ջարդված էին:
«Տղաս ողջ ա եղել ու ասել է, որ փախնեն-փրկվեն ծառայակից ընկերները: Էդ փոսի մեջ ահագին վիրավորներ են եղել, հնարավոր ա եղել երեխաներին փրկել, բայց չեն փրկել»,-պատմում է Ռոման Գևորգյանը:
Սոնա Գևորգյան
--00—ԼՄ