ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո անհետ կործներից մեկի հայրը լրագրողների հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ոչ մի հարցի պատասխան չի ստացել, և որ բավարարված չէ հանդիպումից:
Անհետ կորած զինծառայողի հայրը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ են քննարկել: Միայն նշել է, որ այն հարցերը, որոնք ինքն է բարձրաձայնել, այդ թվում՝ ԴՆԹ երկրորդ սարքի անհրաժեշտության մասին, պատասխան չի ստացել:
«Ամեն դեպքում ԴՆԹ անալիզ անող երկրորդ ապարատը մինչև այս տարվա ավարտ չի լինի Հայաստանում»,– ասել է անհետ կորած զինծառայողի հայրը:
Հիշեցնենք՝ անհետ կորած զինծառայողների ծնողները տևական ժամանակ է՝ ակցիաներ են անում: Մի մասը պահանջում է մասնակցել որոնողական աշխատանքներին:
--00—ԼՄ