ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Մոսկովյան դրամատիկական թատրոնում վերջին հրաժեշտ են տալիս ԽՍՀԿ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Ռուսական ԶԼՄ-ները լուսանկարներ են հրապարակել սգո արարողությունից:
Նշենք, որ արարողությունը տևելու է մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ն։ Մեծանուն դերասանը հուղարկավորվելու է Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին։
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 14-ին 85 տարեկան հասակում։
Նա ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:
--00—ԼՄ