ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-20։00-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Ինչպես տեղեկացնում է Թատերական գործիչների միությունը, վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին, ժամը 12։00-14։00-ը` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Վիգեն Ստեփանյանը մահացել է այսօր՝ կաթվածից, նա 68 տարեկան էր։
--00--ԱՀ