ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Ադրբեջանը պլանավորում է դեպի Հայաստանի սահման՝ ավտոճանապարհ կառուցել Ղարաբաղում հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքով: Այս մասին հայտարարել է երկրի ավտոճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին:
«Նոր ճանապարհը Հորադիզ-Միջնավան ավտոմայրուղին է՝ Հայաստանի հետ սահմանը», - ТАСС-ի հաղորդմամբ հայտարարել է նա՝ հավելելով, որ նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են:
Նա հավելել է, որ ապագայում այս ավոտճանապարհը հնարավոր է շարունակել՝ Հայաստանի սահմանից Նախիջևանի ուղղությամբ:
Ավելի վաղ Ադրբեջանում սկսվել էր Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանից դեպի Շուշի քաղաք մայրուղու շինարարությունը: Դրա երկարությունը կկազմի 101,5 կմ:
--00—ՄՀ