ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Լրատվական կայքերում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, և իբր որոշ հարցեր են քննարկվել: Այդ մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:
«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել»,-նշվում է հաղորդագրությունում:
Ավելի հաղ հաղորդագրություն էր տարածել «Օրինակ երկիր» կուսակցության նախկին ղեկավար, Արթուր Բաղդասարյանը և տեղեկացևել, որ հանդիպել է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, որի շրջանակում քննարկվել է հնարավոր համագործակցության ձևաչափը։
--00—ԼՄ