ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ազգային անվտանգության ծառայությունը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցի է ձերբակալել։
«Անձն ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է», - 24News-ին հաղորդեցին ԱԱԾ-ից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, անձն ունի կասկածյալի կարգավիճակ․ «Ձերբակալված է, այլ մանրամասներ չենք կարող հայտնել նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված»,-հավելեցին ԱԱԾ-ից։
--0--ԿԿ