ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել 2020թ. դեկտեմբերի 10-ին ԱՀ Բերքաձոր-Ասկերան ավտոճանապարհի առաջին կիլոմետրին՝ «Հայկազով» կոչվող տեղամասում, ՌԴ խաղաղապահ զորքերին պատկանող «Урал» և ԱՀ քաղաքացուն պատկանող «Suzuki Grand Vitara» տրանսպորտային միջոցների բախվելու և դրա հետևանքով «Suzuki Grand Vitara» ավտոմեքենայի վարորդի և ուղևորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՄՀ