ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ավստրալիայում որոշում Է ընդունվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը կասեցնելու մասին, որը մշակվել Է Քվինսլենդի համալսարանի (UQ) եւ CSL պատվաստանյութերի արտադրողի կողմից:
Այդ մասին հաղորդել են պատրաստուկի մշակողները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանք պարզաբանել են, որ պատրաստուկի փորձարկման առաջին փուլում, որին մասնակցել Է 216 մարդ, հայտնաբերվել Է, որ, չնայած լուրջ կողմնակի ազդեցությունների բացակայությանը, փորձարկումներին մասնակցածներին պատվաստելուց հետո նրանց մոտ մշակված հակամարմինները խանգարում են ՄԻԱՎ-ի ախտորոշմանը եւ հանգեցնում ՄԻԱՎ-ի առանձին թեստերի կեղծ դրական արդյունքների:
Նկատի առնելով ստացված արդյունքները՝ CSL-ը հայտարարել Է, որ Ավստրալիայի կառավարության հետ համատեղ որոշում Է ընդունել դադարեցնել պատվաստանյութի փորձարկումները երկրորդ եւ երրորդ փուլերում:
«Այդ արդյունքն ընդգծում Է այն ռիսկերի առկայությունը, որոնք կապված են պատվաստանյութի վաղ մշակման հետ»,-ասել Է Էնդրյու Նեշը՝ CSL-ի գլխավոր գիտաշխատողը:
Նրա խոսքով՝ ավստրալական պատվաստանյութը կարող Է լրամշակվել, բայց դրա համար լրացուցիչ մինչեւ 12 ամիս կպահանջվի:
Դրա փոխարեն CSL-ն պլանավորում Է լրացուցիչ AstraZeneca Plc բրիտանական ընկերության կողմից մշակված 20 մլն չափաբաժին պատվաստանյութ արտադրել՝ ի լրումն այն 30 միլիոնի, որոնք նա արդեն արտադրում Է, այն դեպքում, երբ կառավարությունը նույնպես մտադիր Է ապահովել Novavax-ի պատվաստանյութերի լրացուցիչ չափաբաժիններ։
--00—ՄՀ