ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի անհատական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, ոչ մի շանս չտալով իր թուրք մրցակցին՝ Չենգիզ Արսլանին, 7։0 հաշվով պարտության է մատնեց նրան, և այժմ արդեն կպայքարի ոսկե մեդալի համար։
1/8 և քառորդ եզրափակիչներում Ամոյանը 6։0 և 12։0 հաշվով առավելության էր հասել համապատասխանաբար սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի և ռումինացի Վալենտին Պետիկի նկատմամբ։ Վաղը եզրափակիչում Ամոյանը կգոտեմարտի հունգարացի Բալինտ Կոռպասիի հետ։
Դեկտեմբերի 13-ին կայանալիք եզրափակչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի 2016 թ. աշխարհի ու 2017 թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշին:
Այսօր գորգ դուրս կգան 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, որի մրցակիցը կլինի հնդիկ Գյանենդեր Գյանենդերը, 63 կգ քաշային կարգում 2019 Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը մրցաշարը կսկսի թուրք Աբդուրահման Ալթանի հետ գոտեմարտով, 82 կգ քաշային կարգում Ռուբեն Ղարիբյանի առաջին մրցակիցը կլինի ռումինացի Գեորգե Մարիեան, 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը ուժերը կչափի Մուսա Եվլոևի հետ, իսկ 130 կգ քաշային կարգում Դավիթ Օվասապյանն առաջին գոտեմարտը կանցկացնի սերբ Բոբան Ժիվանովիչի հետ։
--00—ԼՄ