ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը Արցախյան հակամարտությունը լուսաբանող կանադացի լրագրող Նիլ Հաուերի հետ զրույցում հաստատել է, որ նախօրեին Ագարակի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել: Այս մասին Twitter-յան իր էջում գրում է լրագրողը։
«Հայկական կողմի ուղղությամբ 50 ադրբեջանցիներ են շարժվել, ինչին ի պատասխան հայկական կողմը օդ է կրակել, նույնն արել են նաև ադրբեջանցիները։ Զոհեր և վիրավորներ չկան»,- գրել է նա։
--00--ԱՀ