ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Կառավարության՝ դեկտեմբերի 17-ի նիստին, որը վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետի հետ։ Վերջինս էլ համագործակցում է սահմանապահ ծառայության և ՊՆ-ի գործընկերների հետ:
«Այս պահի սահմանապահ զորքերը և ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով և, խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի», - ասել է նախարարը:
--00—ԼՄ