ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բրոտնիկովն ուրբաթ վաղ առավոտյան ժամանել է Երևան։ Այս մասին 24news-ին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։
«ԱԴԾ ղեկավարն արդեն Երևանում է, նրան դիմավորել է ԱԱԾ տնօրենը»,- հավելեցին ԱԱԾ-ից։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ այցը իրականացվել է ՀՀ վարչապետի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված:
Նա ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում, հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման:
--00—ՄՀ