ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հայաստան համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակում հանգանակված միջոցներով 8 գերհզոր դիզելային գեներատորներ է ուղարկել Արցախ:
«Այժմ ևս 8 գերհզոր դիզելային գեներատորներ ուղևորվում են Արցախ, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրականությամբ կապահովի մի ամբողջ համայնքի բնակչության: Պատերազմի սկզբից առ այսօր Հիմնադրամը 108 դիզելային գեներատոր է տրամադրել Արցախի հոսանքազրկված գյուղերին»,-ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:
--00—ԼՄ