ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
«Արմենիա» ավիաընկերությունը ստացավ թույլտվություն Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
«Շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Կանոնավոր չվերթները ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները միայն նշված օրերին և բացառապես Մոսկվա կարող են մեկնել միայն COVID-19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում։ Չարթերային չվերթների դեպքում մարտի 1- ից հետո շարունակելու են գործել նախկինում գործող սահմանափակումները»,- գրել է նա:
--00--ԱԹ