Մանկահասակ աղջիկներիս ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության աշխատակցի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

հասարակական

«Այսօր իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության 04023 կրծքանշանով աշխատակցի կողմից։ Երկուշաբթի պաշտոնապես դիմելու եմ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։

Հողատուի ոստիկանությունն անտեր մնացած երկրում իրեն զգում է երկրի տեր ու տիրական...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը և այդ դեպքի առնչությամբ կից հրապարակել նաեւ տեսանյութ։

--0--ԿԿ